Բայդենի հեռացումով շատ բան է փոխվելու. Հայաստ...

Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան էփոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտություններիընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատՔ. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքումփոփոխությունները լինելու են ավելիսրընթաց։ Այս մասին իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան սա արագ հասկացավ, և Կիևիհռետորաբանությունն օրերի ընթաքցումանճանաչելիորեն փոխվեց։ Կիևը հիմաավելի է հակված բանակցությունների ուպատերազմի արագ դադարեցմանը։ Սաճկուն քաղաքականություն է, ինչըմիանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետքէր հասկանալ շատ ավելի վաղ` նախքան  անմեղսունակ քաղաքականությանհետևանքով երկիրն ավերելը։

Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմնհեծանվորդ փչացրեց Երևանիհարաբերությունները Մոսկվայի հետ ևտեղավորվեց Արևմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արևմտյանմիջնորդությունը, բայց այդ ընթացքումէապես բարելավեց իր հարաբերություններըՌուսաստանի և Չինաստանի հետ, մեղմեցլարվածությունն Իրանի հետ։

Մինչ հայ հանրությունն աշխարհի ուքաղաքականության մասին իր գավառականպատկերացումներն էր խորացնում՝իշխանութունների և Հ1-երի օգնությամբգոռալով «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումըհասցրեց կատարել առավելագույնարդյունավետությամբ։

ԱՄՆ փոփոխվող վարչակարգի ևմիջնորդների անհատական կազմիփոփոխման պայմաններում, Հայաստանըպետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանցամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դաանել այսօր գործող բանակցողի և գործողկառավարության պայմաններում։ Գուցեինչ-որ մասով հնարավոր է, սակայն` դժվարպատկերացնելի, եթե հաշվի առնենքայսօրվա իշխանություններիանկանխատեսելիությունն ու հնարավորկուլիսային պայմանավորվածությունները։

Ճիշտ պահին նոր բանակցողի և նորկառավարության ի հայտ գալը կարող էրուղղակիորեն հնարավորությունների նոր էջբացել Հայաստանի և անգամ Արցախիհամար։ Շատ պետություններ են իրենցպատմության մեջ արել նման քայլեր և շահելպատմական կտրվածքում (ներառյալ` մերբոլոր 4 հարևանները)։

Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվերպալատական պրոցեսների արդյունքում։Գուցե ճիշտ է, բայց պալատականպրոցեսների համար նախ և առաջ պալատ էպետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել էպատահականությունների գավառականկայարանի։

Նոր և ճկուն պաշտոնական Երևանիպատմական անհրաժեշտությունը սուրխնդիր է, որը պետք է դառնա առաջիկապրոցեսների առանցքը։