Բայդեն. Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսի հանրապետականներին՝ Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակը Մոսկվային հնարավորություն կտա հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վարչակազմի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնության մասին:

«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի»,- ընդգծել է Բայդենը՝ հավելելով, որ Պուտինը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, իսկ հետո «ամերիկյան զորքերը կռվեն ռուսական զորքերի հետ»։

«Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել»,- ընդգծել է նա։