Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապ...

Բաթումում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը «Շերատոն» հյուրանոցում։ Գախարիան քթի կոտրվածքով տեղափոխվել է Բաթումի հանրապետական ​​հիվանդանոց, իսկ հետազոտվելուց հետո լքել է կլինիկան։

Հարձակման մանրամասները դեռևս անհայտ են։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: