Բաշար Ասադը մեզ մոտ է մարդասիրական պատճառների...

Սիրիայի նախկին ղեկավարին Ռուսաստանում թունավորելու հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին արաբական երկրների լրագրողների հետ հանդիպմանն ասել է 

«Բաշար Ասադը մեզ մոտ է մարդասիրական պատճառներից ելնելով։ Նրան և նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում։ Եվ մենք հումանիտար նկատառումներից ելնելով ապաստան տրամադրեցինք Բաշար Ասադին և նրա ընտանիքին»,- ասել է Լավրովը։ 

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Ռուսաստանի տարածքում Ասադին թունավորել են՝ ՌԴ արտգործնախարարն ասել է․ «Նրա մոտ մեր մայրաքաղաքում բնակվելու հետ կապված որևէ խնդիր չկա։ Որևէ թունավորման դեպք չի եղել։ Նման խոսակցությունները թողնում եմ նրանց խղճին, ովքեր դրանք տարածում են»։

2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայի ընդդիմադիր ուժերը մտան Դամասկոս, և այն ժամանակվա նախագահ Ասադը հրաժարական տվեց, ապա ապաստան ստացավ Ռուսաստանում։