Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ...

Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։