«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի՞ Վահե Գրիգորյան...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ազատ են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցը, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.

«Քանի որ նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այս անգամ էլ մենք խմբակցությունում որոշեցինք, որ թողնենք ազատ. ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահը երկրորդ անգամ է առաջադրել այս պաշտոնում: