Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը աշխատանքային այցով գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական ԱՊԱ գործակալությունը, Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան կընդունի թուրքական պատվիրակությանը:
Սպասվում է, որ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները առաջիկա ժամերին համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:



