Բարձր ենք գնահատում Հայաստանի, Ռուսաստանի եւ...

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդպիսի գնահատականներ են տրվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրն առանցքայիններից մեկն ենք համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում համագործակցության ներդաշնակեցման համատեքստում։ Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են լուծումների մշակման համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համա»,- ասել է նա: