![Բաքվում վանդալները քրիստոնեական գերեզմանատուն...](/imgs/posts/medium/2023/04/c08d940.jpeg)
Բաքվում վանդալները քրիստոնեական գերեզմանատուն են ավերել, գրում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով Readovka թելեգրամ ալիքին: Անհայտ անձինք ներխուժել են ռուսական գերեզմանատուն եւ պղծել գերեզմանների հսկայական մասը։ Հրապարակման մեջ նշվում է, որ պատճառը ազգային եւ կրոնական անհանդուրժողականությունն է: Այժմ գերեզմանոցում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Հարկ է նշել, որ սա ռուսական կամ հայկական ազգանուններով տապանաքարերի պղծման առաջին դեպքը չէ։