Բաքվում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջ...

Մինչ ՀՀ իշխանությունները  հերքում են «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հնարավորությունները, Բաքվում մեկնարկել է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝  կոնֆերանսը  կազմակերպվել է Բաքվի պետական ​​​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված կազմակերպության կողմից։

Լրատվականների փոխանցմամբ՝ կոնֆերանսում կքննարկվեն Հայաստանի ինքնիշխան տարածքներ՝ Ադրբեջանի կողմից հորինված եզրույթով ասված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ասպեկտները և «դրա նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»։

Նշվում է, որ «վերադարձի» հայեցակարգը կքննարկվի «միջազգային իրավունքի համատեքստում՝ որպես ազգային գաղափարի զարգացման փուլ»։

«Կոնֆերանսում նաև կվերլուծվի Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրավական շրջանակը»։