Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրա...

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ողջունելով հյուրերին՝ պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Պիրիեւը կարեւորել է իրականացվող քննարկումների եւ փորձի փոխանակման կարեւորությունը:

Նշելով, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ սերտ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, Պիրիեւը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կարեւոր ազդակ կհաղորդեն ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական, սպայական եւ դասախոսական կազմերի միջեւ բարեկամության հետագա ամրապնդմանը: