
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջեբրաիլ) տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի չորս քաղաքացի տուժել է ականի պայթյունից։
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, որ 2020 թվականից «հայկական կողմի տեղադրած ականների, չպայթած զինամթերք պայթյունից զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ»։
«Ականների նպատակային տեղադրումը հանգեցնում է մարդու իրավունքների լուրջ խախտումների և դժվարացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնումը։
Կոչ եմ անում միջազգային հանրությանը ընդունել ականազերծման գործողությունների հրատապությունը, աջակցել Ադրբեջանի՝ ականազերծման շարունակական ջանքերին և պատասխանատվության ենթարկել Հայաստանին ադրբեջանական տարածքների նպատակային և լայնածավալ ականապատման համար»,- ասվում է Ադրբեջանի ՄԻՊ-ի դիմում։