
Բաքվի դատարանը մերժել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողների փաստաբաններ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքները։ Այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ Մերձակա արտասահման»-ը։
Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց ընտրելու կալանքի տեսքով, մնացել է ուժի մեջ։
Հիշեցնենք, որ Բաքվի Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը կալանավորվել են 4 ամսով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։