«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ օգոստոսի 2-ին շինարարական տեխնիկան մտել է Կոռնիձոր, որտեղից սկսվում է Հայաստանը Արցախին կապող նոր միջանցք-ճանապարհը:
Ադրբեջանական կողմը ավարտել է միջանցք-ճանապարհի շինարարության իր հատվածը՝ մոտ 32 կիլոմետր: Երեկ, օգոստոսի 2-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջել էր Արցախ – Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։
Այսօր, օգոստոսի 3-ին, արյունալի բախումներ են տեղի ունեցել Արցախ-Ադրբեջան շփման գծի Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հատվածում: Ադրբեջանը հաղորդել է 1, Արցախը՝ 2 զոհի և 19 վիրավորների մասին:



