Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու պահանջով վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։
Դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը համարել է «ողջամիտ» և մերժել է փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարարին Բերձորի անցակետն անցնելիս: