Բաքուն ռևանշիզմ է սերմանում․ ՀՀ-ին փորձում են...

Մենք հակված ենք լիակատար խաղաղության, մենք հակված չենք ձեւական խաղաղության, որը ինչ-որ չափով է  խաղաղություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եվ երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմը նա է, ինչն իրենք հիմա անում են: Այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզնից ճանապարհ ուզելը, ՀՀ-ին ին-որ բան փորձել պարտադրելը: Դրանով են իրենք սերմանում այն ռեւանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա: Ես պնդում եմ, որ չկա, հայ ժողովուրդն այսօր ուզում է խաղաղ ապրել իր երկրի տարածքում»,-ասաց նա:

Խոսելով խաղաղության պայմնագիր կնքելու հեռանկարների մասին, ԱԺ նախագահն ասաց. «Մենք շարունակում ենք խոսակցությունը տարբեր մակարդակներով: գործընթաց կա, որը շարունակվելու է: Եթե ինչ-որ հարցադրում կա, որը վիճելի է, մենք այդ խոսակցության մեջ մտնելու ենք: Մեզ համար չկա թեմա, որը փակ է եւ քննարկման ենթակա չէ: Կան մի քանի բաներ, որոնց մասին հայտարարել ենք: Օրինակ, միջանցքի մասին ենք հայտարարել, որտեղ մեզ համար կարմիր գիծ է, մենք դրա մասին հայտարարել ենք»:

Ալեն ՍԻմոնյանն ընդգծեց, որ փորձ արվում է համաձայնության հասնել նաեւ այն կետերի շուրջ, որոնք համաձայնեցված չեն: