Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, սակայն Երևանի դիրքորոշումն անորոշ է։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը։
«Մեր արևմտյան գործըներներն ուզում են, որ միայն իրենց տարածքում խաղաղության պայմանագիր ստորագրվի (Ադրբեջանի և Հայաստանի միջև), դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու և բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, դա էլ է փաստ։ Որքանով է դրան Երևանը պատրաստ` տեղյակ չեմ, թեև համապատախսան ազդակները վաղուց ուղարկվել են ՀՀ մայրաքաղաք»,– ասաց Լավրովը։