Բաքուն պահանջում է Երևանի Կոնդ թաղամասը

Փաշինյանի իշխանության զիջողականությունը և թշնամու բոլոր պահանջների անխոս կատարումը ամեն անգամ ավելի է մեծացնում Ադրբեջանի ախորժակը։ Թշնամական երկիրը այս անգամ էլ խոսում է մայրաքաղաք Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն ընդդեմ Երևանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ)  թաղամասի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մեդիայում տեղ գտած հրապարակումներից։

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ թաղամասում եղել է մի քանի հարյուր տուն  եւ այլ կոթողներ, որոնք հանդիսացել են ադրբեջանական մշակութային ժառանգության մաս եւ իբրեւ թե ոչնչացվել են հայերի կողմից։