Բաքուն խույս է տվել Լաչինի միջանցքը ապաշրջափա...

Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ բանակցությունների հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել են ԶԼՄ-ները։

«Այնուամենայնիվ, Եվրամիության միջազգային հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի՝ Ժոզեպ Բորելի մոտեցումը տարածաշրջանի իրավիճակին հուլիսի 26-ի հայտարարությունում՝ հիմնված հայկական կողմի կեղծ պրոպագանդայի եւ քաղաքական մանիպուլյացիաների վրա, ափսոսանք է առաջացնում»,- նշել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ խոսքը Արցախ հումանիտար օգնության խմբաքանակը հասցնելու Հայաստանի փորձի մասին է։ Սննդամթերքներով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված մեքենաները գտնվում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ, սակայն Ադրբեջանն արգելում է դրանց հետագա անցումը։ Այս առնչությամբ Բորելը հերթական անգամ Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել միջանցքը եւ ստացել է վերոնշյալ պատասխանը։