Բաքուն հրաժարվել է ընդունել Անջեյ Կասպրշիկին

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն Բաքուն հրաժարվել է ընդունել նրան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կառավարությունը սա համարել է ժամանակի վատնում»։ Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 25-ին այցելել էր Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու և դրա մասին զեկուցելու համար։