Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձ...

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ 5 հայ ռազմագերին սեպտեմբերի 8-ին փոխանցվել է Հայաստանին օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, ԵՄ առաջնորդ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը՝ նշելով, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին: