
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ ահազանգելով այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը:
Թովմասյանը հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրել իրենց մանդատի շրջանակներում նպաստել՝
- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը
- ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը։