Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրութ...

Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին. այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Փաստաթղթում պարունակվող դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», - նշել է նա։