Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կոր...

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Նրանց թվում կա առնվազն 25 երեխա։ Եվս 88 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

F-7 BG ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 21-ին, ուսումնական թռիչքի ժամանակ, վերելքից կարճ ժամանակ անց։ Այն ընկել էր դպրոցի և քոլեջի շենքի վրա։

Բանգլադեշի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ կործանման պատճառը մեխանիկական անսարքությունն էր։

Զոհերի թվում են 25 երեխա, մեկ ուսուցիչ և օդաչուն։

Բանգլադեշի կառավարությունը մեկ օրով սուգ է հայտարարել։

Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։