
Բաքվի անբարյացակամ գործողությունների կապակցությամբ բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուս լրագրողներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: