Զինված ուժերում լայնածավալ կադրային փոփոխություններ են։ Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի առաջարկությամբ պաշտոնից ազատվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նրան Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի Արթուր Երոյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ Գլխավոր շտաբում կադրային այլ փոփոխությունների մասին: Արթուր Երոյանից բացի ԳՇ պետի ևս երկու նոր տեղակալներ նշանակվեցին՝ Կարենը Գրիգորյանը և Թեմուր Շահնազարյանը։ Նոր նշանակումներ են կատարվել Գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, կապի զորքերի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչությունների ղեկավարների պաշտոններում։
Պաշտոնական մեկնաբանություն չկա, թե ինչի՞ հետ են կապված այս փոխությունները։ Իշխանական քարոզիչները փորձում են ստեղծել տպավորություն, թե փոփոխությունները կապված են Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած զինված բախման հետ, բայց նման ծավալի փոփոխությունները այլ բանի մասին են խոսում։
Օրվա ավարտին արդեն Փաշինյանի մտերիմ, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը բացեց խաղաքարտերը։ Նա իր գրառմամբ անդրադարձել է եղած նշանակումներին և գրել․ «Երեք գերազանց նորություն բանակի մասին`
1. Գնդապետ Մանգասարյան Արսենի` ռազմական ակադեմիայի պետի պաշտոնում նշանակումը,
2. Գնդապետ Ալեքսանյան Դավիթի` ՊՆ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում նշանակումը,
3. Գնդապետ Երոյան Արթուրի` ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակումը։
Մաքուր ու քաղաքակիրթ սպաներ, ինչպիսիք լինում են արևմտյան բանակներում։ Մարդիկ, որոնք գիտեն, թե ինչն ու ինչպես փոխել բանակում։
Եվ ես խոսում եմ խորքային փոփոխությունների մասին, բանակի ու հրամատարական մոդելի փոփոխության մասին»
Փաստորեն Փաշինյանը Ներքին Հանդի միջադեպը օգտագործելով, որպես հարմար պատրվակ ազատվել է մի շարք պաշտոնյաներից, ովքեր իրենց սպայական կրթությունը ստացել են ռուսական ակադեմիաներում և բերել են կադրեր, որոնք բանակը «արևմտականացնելու» են։ Կարճ ասած՝ բանակը դնում են ՆԱՏՕ-ի հսկողության տակ։ Ճիշտ այնպես ինչպես ժամանակին Վրաստանում և Ուկրաինայում։
Ամեն բան կրկնվում է։



