Բանակի վերափոխմանն ուղղված մեր առաջարկները ար...

«Երեկ կրկին զոհ ենք ունեցել սահմանին: Մի կողմ թողնենք, որ ՀՀԿ-ի նման «Իմ Քայլը» որևէ կերպ չի արձագանքում ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ չկատարելուն, այժմ վստահությամբ կարող ենք փաստել, որ «Իմ Քայլը» ընտրել է բացարձակ նույն ռազմավարությունը, ինչ ունեցել է ՀՀԿ-ն՝ մադրիդյան սկզբունքներ, Արցախի «անկախացում», մեր զինվորների արյան հաշվին հնարավորինս երկար կառավարում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության խոսնակ Վահագն Ավագյանը:

Իր հերթին կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը համապատասխան գրառմամբ խոսել է բանակում ներքին քայքայման մասին և պաշտպանական համակարգի վերափոխման վերաբերյալ լուծումներ առաջադրել, որոնք վերջինիս խոսքով՝  բազմիցս ներկայացնելուց հետո մնացել են անարձագանք։

Դիտարկելով այս երկու հրապարակումները՝  Politik.am-ը Վահագն Ավագյանից խնդրեց մեկնաբանել դրանք, և հասկանալ, թե ինչո՞վ են պայմանավորում զոհված զինծառայողների վերաբերյալ ՊՆ հաղորդագրությունների աճը.

«Բանակը ՀՀ անվտանգությունն ապահովող հիմնական մեխանիզմն է, որի խնդիրները ազգային անվտանգության մակարդակի են: Պարոն Սեֆելյանի անդրադարձը՝  բանակի ներքին խնդիրներին և առաջրակվող լուծումներին, մեր անվտանգության ապահովման շերտերից մեկն է»,- ասաց Ավագյանը, իսկ իր գրառումը պարզ դարձնելու համար համապատասխան օրինակ մեջբերեց.

«Օրերս Նախիջևանի կողմից կրակրոցներ էին հնչել, և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձեց դեպքի որակական կշիռը նվազեցնել՝ ասելով, թե կրակոցները դիտմամաբ չեն եղել, վնասել են տանիքները, սակայն մենք կարող ենք գուշակել, որ նման գործելակերպը ՀԱՊԿ կառույցի հակահայկական բնույթը չընդգծելու նպատակ ունի:

Սա շատ սխալ քաղքականություն է, որի հետևանքը նկատվեց արդեն մի քանի օր հետո, երբ մասնավորպես Նախիջևանի կողմից հնչեցված կրակիոցից վիրավորում ստացած զինվոր ունեցանք:

Կանոնադրությունում սահմանված նման մտքերը, թե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դեմ ուղղված անգրեսիան մյուս անդամ երկրների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա ՀԱՊԿ-ի դեմ, որևէ առումով չեն իրագործվում: ՀՀ-ի նկատմամբ շարունակվող ագրեսիան անպատասխան է մնում» - ասաց Ավագյանը:

Անդրադառնալով Սեֆիլյանի մատնանշած ներքին բարեփոխումներին, Ավագյանը նշեց, որ ՀՀ բանակի կառուցվածքի և պաշտպանվածության վերաբերյալ «Սասնա ծռերն»  իրենց պատկերցումները  և «Ազգ Բանակ» եզրույթով հայեցակարգային լուծումները վաղուց ներկայացրել են:

«Ականատես եղանք, թե ինչպես նախկին իշխանության ժամանակ միայն «Ազգ-Բանակ» անունը վերցնելով՝  փորձեցին արժեզրկել մեր առաջարկած կոնցեպտը: Այս հայեցակարգը այսօր էլ հրապարակային է, և դրա դիտանկյունից բազմաթիվ անգամներ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները խոսել են իրենց պատկերցրած համակարագի, այս կամ այն էլեմենտի, իրավիճակային տարբեր լուծումների մասին, սակայն պետք է փաստենք, որ այն արձագանք չի ստացել հանրապետականների իշխանության ժամանակ և տարօրինակորեն «Իմ քայլի» ղեկավարման ժամանակ՝ նույնպես»,- նշեց կուսակցության խոսնակը: