Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է, որ կցանկանար քննարկել այն հարցը, թե ԵԱՀԿ-ն ինչ դեր կարող է կատարել Ուկրաինայում հրադադարի հաստատման գործում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես այստեղ եմ, որպեսզի բացեմ այս կազմակերպության (ԵԱՀԿ-ի) հետ դռները։ Վերջին երեք տարվա ընթացքում անհնար է եղել մասնակցել նույն կերպ մտածող երկրների միջև երկխոսությանը, և մենք կցանկանայինք կենտրոնանալ դրա վրա... Կքննարկենք կազմակերպությանն այնպիսի դեր տալու հնարավորությունը, որը թույլ կտա մեզ քննարկումներ անցկացնել, նախապատրաստվել հաշտության պլանի և հրադադարի ստորագրմանը», - ասել է Կասիսը։
Բանակցություններին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։



