Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի տարածք...

Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը պատասխանել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ղազախական նավթի մատակարարման վերաբերյալ հարցին, հաղորդում է Ulysmedia.kz-ն։

Նախարարի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում այդ խողովակաշարի շուտափույթ վերագործարկման համար։ 

«Ես օպերատորի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չեմ տեսել այն մասին, որ այնտեղ կան որևէ քլորօրգանական միացություններ։ Բայց ես դրա մասին իմացա լրատվական հոսքերից։ Եղել է կասեցման մասին հաղորդագրություն։ Բայց ես գիտեմ, որ բանակցություններ են ընթանում այն հնարավորինս շուտ վերականգնելու համար», - նշել է նա։

Ավելի վաղ բրիտանական BP ընկերությունը հայտնել էր Ադրբեջանից եկող նավթի որակի հետ կապված հնարավոր խնդիրների մասին, որոնցում հայտնաբերվել են օրգանական քլորիդներ: Այդ նյութերը կարող են վնասել սարքավորումները: