
Թեհրանը Վաշինգտոնին հայտնել է, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Իրանի վրա հարվածներ հասցնելը։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի շարունակական իրավիճակում ամերիկացիները բանակցություններ են խնդրում և բազմիցս ուղարկել են [համապատասխան] հաղորդագրություններ, սակայն մենք հստակ հայտարարել ենք, որ երկխոսություն չի լինի, քանի դեռ ագրեսիան և հարձակումները չեն դադարել», - Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոընկերության եթերում ասել է դիվանագիտության ղեկավարը։