Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է Գյումրու ավագանու 14 անդամների մանդատներից վաղաժամ հրաժարվելու մասին արձանագրությունները։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Այդ 14 ավագանու անդամներից մեկը հենց համայնքապետն է։
«Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուրբաթ օրը ժամը 18:00-ին նիստ է գումարելու»,- նշել է Ղուկասյանը։