Բակո Սահակյանը պարգեւատրելու մասին հրամանագրե...

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: 

Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման եւ անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների եւ կոչումների են արժանացել պետական համակարգի եւ տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ