Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։ 

Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: