Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և մեկ...

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: 

Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ 

Դեպքի վայրում (երթևեկելի հատվածում) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։  

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։