Բախումներ՝ Հալեպում. բնակչությանը զգուշացվել...

Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են սկսվել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին սիրիական բանակի մեջ, հաղորդել է BBC-ն։

Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք, իսկ 25-ը վիրավորվել են։

Հալեպի հայկական լրատվականների փոխանցմամբ՝ զինադադար է կնքվել կողմերի միջև: Բնակչությունը շարունակում է մնալ տանը:

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը», որը քրդերի կողմից գլխավորած ուժ է և աջակցություն է ստանում Միացյալ Նահանգներից, նույնպես հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել պատասխան կրակը։

Ավելի վաղ կողմերից յուրաքանչյուրը մեղադրել էր մյուսին առաջինը կրակ բացելու մեջ, և որ դա տեղի է ունեցել Հալեպի քրդական շրջանների անցակետերում։ Երկու կողմերն էլ հերքում են մեղադրանքները։