Բագրատ Եսայանին արգելել են մեկնել երկրից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը նշել է , որ   մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը իրենք բողոքարկել են, ապրիլին վճռի մեջ գրվել է, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության է ընդունել եւ իրենց արդարացրել է: Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն: