Չկա երաշխիք, որ գազը չի թանկանա. Փաշինյան

Չկա երաշխիք, որ գազը չի թանկանա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով՝ վերջին ութ տարում գազն առնվածն երկու անգամ թանկացրել է:

«Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում 23-ին, թե 22-ին, ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը:

Նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցի հեղինակները նշել էին, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ, գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի համարելով, ասել է, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։