
Բագրատ Գալստանյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Այս պահին քննչական կոմիտեում ենք, քննչական գործողության մեջ ենք, շուտով սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդություն կներկայացվի։ Ցուցմունք չի տվել, որովհետև այս ամենը համարում է քաղաքական հետապնդում։ Որքանով հասկանում եմ, ոչ միայն իր նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվելու, բայց այս պահին ստույգ տվյալներ չեմ կարող ասել»,- նշել է փաստաբանը։
Հարցին՝ բարձրաստիճան հոգևորականների դեպքում ձերբակալման կամ կալանավորման այլ ընթացակարգ նախատեսվա՞ծ է օրենքով, թե՞ ոչ, փաստաբանն արձագանքեց. «Ըստ օրենքի՝ բոլոր քաղաքացիները հավասար են, բայց ներկայիս Հայաստանում շատ բան այլ ձև կարող է լինել՝ հաշվի առնելով վերջին օրերի արշավը եկեղեցու նկատմամբ»,- ասել է նա։