
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։
Քննչական կոմիտեն այս գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։ Դատարանը նրանցից 9-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է, մեկ անձի կալանավորելու միջնորդությունը քննվել է, որոշումը կհչապարակվի հունիսի 26-ին, մնացած միջնորդությունները կքննվեն հունիսի 26-ին։