Բադասյանը մասնակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատրա...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միջոցառմանը մասնակցել են նաեւ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գեւորգյանը, այլք: