«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը, որը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, որևէ աղերս չունի իրականության հետ։ ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը»,- հայտնում է ՊԵԿ-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ News.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է տալու։



