
Հուլիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է ժամկետային զինծառայողների արձակուրդների ավելացում նախատեսող օրինագիծը։
Ներկայումս բանակում երկու տարվա ծառայության ընթացքում շարքային զինծառայողներին տրվում է 10 օր արձակուրդ, իսկ սերժանտներին՝ 15 օր։
Այժմ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կստանան 30-օրյա արձակուրդ, իսկ մնացածը՝ 21։
Բացի այդ, զինվորական երդմնակալության հետ կապված կսահմանվի լրացուցիչ 2 օր արձակուրդ։