Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 22 պատգամավոր:
Առաջին հերթագրվածներն են Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Շիրակ Թորոսյանը, Դավիթ Առուշանյանը, Արփինե Դավոյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը, Աննա Գրիգորյանը:
Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: