ԱԺ-ում քննարկվում է Բարձրագույն դատական խորհր...

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրության հարցը։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26-ին Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Ազգային ժողովի նիստում թեկնածուների կենսագրությունը ներկայացրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: