Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց սկզբից փչացրեծ հարաբերությունները Չինաստանի հետ: Նախ Հայաստանը միացավ «Կրոնական ազատության միջազգային ալյանս» հակաչինական ալյանսին, որի նախաձեռնողը ԱՄՆ-ն էր, հետո տարբեր առիթներով հայկական կողմը մերժեց չինական կողմից մեզ ուղղված ամենատարբեր տնտեսական և քաղաքական առաջարկները: Ակնհայտ էր, որ Հայաստանի գործող իշխանությունները առնվազն նպատակ չունեն Չինաստանի հետ հարաբերություններ զարգացնել:
Այսօր էլ Ազգային Ժողովում իշխող ուժը ծաղրեց չինական արատադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ խոսեց Հայաստան ներկրված պատվաստանյութերի մասին` առաջարկեց, որպեսզի չինական արտադրության պատվաստանյութով պատվաստվեն ԱԺ նախագահության անդամները: Այս խոսքերի վրա իշխող ուժը լիաթոք ծիծաղեց, իսկ նախագահությունում նստած Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը միմյանց վրա էին գցում չինական պատվաստանյութով պատվաստվելու պարտականությունը:
Սա իրականում ծաղր էր Չինաստանի նկատմամբ, որը չի կարող աննկատ անցնել Հայաստանին բարեկամաբար տրամադրված այդ երկրի կողմից: Իշխող ուժի ներկայացուցիչներն, իհարկե, դեռ չեն պատեկարցնում, որ իրենք փաբերում պարտքով գարեջուր վերցնողներ չեն, այլ պետության դեմքեր, բայց հարյուրամյակների պետականության պատմություն ունեցող Չինաստանում դժվար չնկատեն այս ծաղրը և վստահաբար կարելի է ասել, որ այն անպատասխան չի մնա:
Հ.Գ. Հետաքրքիր է նաև, թե այս ծաղրական վերաբերմունքից հետո ինչպես են իշխանությունները պատկերացնում, որ քաղաքացիները գնան և պատվաստվեն չինական պատվաստանյութով:



