ԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշ...

Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ է գրանցվել «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի եւ ՊՊԾ աշխատակիցների միջեւ: Լրագրողը մոտեցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցազրույցի համար՝ քայլելով գնացել են դեպի այն հատվածը, որտեղ կանգնած են եղել անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս հայտարարել են, որ այդ հատվածում հարցազրույց անելը արգելված է: Նրանք ընդհատել են հարցազրույցը, լրագրղին քաշքշել են եւ փորձել են թեւերը ոլորելով այդ հատվածից հեռացնել: Դա այն դեպքում, որ նախարարը դեմ չի եղել,  այդ հատվածում կանգնել եւ հարցազրույց է տվել:

Նկատենք, որ արդարադատության նախարարը տեսարանին ականատես է եղել ու ոչ մի կերպ չի միջամտել: