ԱԺ պատգամավորները կմեկնեն Ղազախստան

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը և Հովիկ Աղազարյանը նոյեմբերի 18-21-ը կգործուղվեն Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Աստանա։ Այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը Ղազախստանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն են։ 

Ղազախստանում նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ են։ Գրանցվել է նախագահի վեց թեկնածու, այդ թվում՝  գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը։