ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կգործուղվի Հ...

Ազգային ժողովի «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կգործուղվի Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն:

Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորը Հելսինկի կգործուղվի 2024 թվականի դեկտեմբերի 8-12-ը՝ քաղաքականության մշակման նորարարական եւ մասնակցային մեթոդների վերաբերյալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ճանաչողական այցին մասնակցելու համար: