ԱԺ պատգամավոր Սարգսյանը հրաժարվում է մեկնաբան...

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ակնարկին այն մասին, որ Սարգսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված։

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գլխավորել և ՀՀ–ում իրականացրել է թավշյա, ոչ բռնի հեղափոխություն և հանդիսանում է ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը։ Ես չեմ ցանկանա, որ ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ վարչապետի մտքերը մեկնաբանել։ Ամեն դեպքում, շրջանառվող որոշ խոսակցությունների կանդրադառնամ։ Ես որևէ քրեական գործով չեմ անցել, չեմ անցնում։ ՔՊ–ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, համենայն դեպս իմ ներկայությամբ, որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի, գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են կոռուպցիոն և ոչ կոռուպցոն գործարքների մեջ։ Եթե նման բան եղել է, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է։

Լրագրողի դիտարկման այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առնչությամբ քրեական գործով դատական նիստին դատախազների կողմից շոշափվել էր նրա անունը, Սարգսյանը պատասխանեց․

«Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է։ Որևէ մեկն ինձ ո՛չ այդ գործով, ո՛չ այլ գործով երբևէ չի կանչել, չի ներգրավել։ Ես այդ մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Հնարավոր է, որ խոսակցության ընթացքում տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան, խոսեն պատագամավորներից, դասատախազներից, քննիչներից, դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործում»։