ԱԺ-ն ընդունեց Վանեցյանի ներկայացրած համաձայնա...

Ազգային ժողովն այսօր ընդունեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին երեկ ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Համաձայնագրին կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները, ընդհանուր առմամբ՝ 97 պատգամավոր։

ԱԱԾ տնօրենը երեկ համաձայնագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ փաստաթղթի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։